Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա

Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա

Իսրայելը  Գազայի հարավային հատվածում թույլ կտա մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ  բեռնատարներ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին:

«Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Նա, ով կհայտնվի անվտանգ տարածքում, կստանա սնունդ, ջուր և դեղորայք»,-ասաց նա։

Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում