Նոր Նորքի քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել

Նոր Նորքի քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Երևանի Քրիստափորի փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացնում։

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, նախ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի քանի տղամարդու։ Բերման ենթարկվածներն ու նրանցից մեկի մեքենան խուզարկվել են։ Հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր, սպիտակ հեղուկով սրվակ և այլն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկված տղամարդիկ թմրամիջոցները ձեռք են բերել Նոր Նորքի քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված 40-ամյա տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում