Չկալովկա գյուղում այրվել է տնակ՝ գույքով

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի «Ծովածոց» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է փայտե տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:32-ին։ Այրվել է փայտե տնակ (մոտ 150 քմ)՝ գույքով։
Կարծիքներ