Թալիբներն արգելել են կանանց զբաղվել որոշ մարզաձևերով
Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
«Մենք ապրում ենք զանգվածային տեղեկատվության այնպիսի դարաշրջանում, երբ սպորտով զբաղվող կանայք կարող են հայտնվել լուսանկարներում ու տեսանյութերում, ինչին հետևելու են մեծ թվով մարդիկ: Իսլամն ու Աֆղանստանի իսլամական էմիրաթները թույլ չեն տալիս կանանց խաղալ կրկիետ կամ զբաղվել այնպիսի սպորտով, որտեղ նրանց մարմնի որոշ հատվածներ մեր կլինեն»,- ավստրալական CBS-ին ասել է Վասիկը:
Նա հավելել է, որ իսլամը թույլ է տալիս կանանց փողոց դուրս գալ ըստ անհրաժեշտության, իսկ սպորտն «անհրաժեշտություն չի համարվում»:
Կարծիքներ