Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է Իրանի նկատմամբ չափազանց մեղմ լինելու մեջ

Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է Իրանի նկատմամբ չափազանց մեղմ լինելու մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չափազանց մեղմ է Իրանի նկատմամբ, քանի որ չի խստացնում պատժամիջոցները Թեհրանի դեմ: Նման կարծիք ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել է Օրլանդոյում (Ֆլորիդա) ԱՄՆ պահպանողական շրջանակների խորհրդաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանրապետականի խոսքով` Բայդենի վարչակազմը «հիմարաբար հրաժարվում է ճնշման լծակներից բանակցությունների մեկնարկից առաջ»: «Թողեք պատժամիջոցները եւ բանակցեք: Ինչ-որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչի մասին եմ խոսում»,- ասել է Թրամփը: «Նրանք ասացին.« Մենք ոչ մի պատժամիջոց չենք կիրառի, եկեք համաձայնության գանք»,- դժգոհել է ամերիկացի նախկին ղեկավարը` նկարագրելով դեմոկրատների մոտեցումը: Թրամփը համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու դեպքում ԱՄՆ-ն եւ Իրանը «մեկ շաբաթվա ընթացքում» նոր պայմանավորվածություններ ձեռք կբերեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Թրամփը 2018-ին որոշում էր կայացրել հրաժարվել Թեհրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), ինչից հետո Վաշինգտոնն Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավ սկսեց, որը փաստացի ուղղված էր դրա տնտեսական խեղդմանը: ԳՀՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների եւ Գերմանիայի կողմից Իրանի հետ ստորագրվել էր 2015 թվականին` նպատակ ունենալով լուծել ճգնաժամը Թեհրանի միջուկային զարգացման շուրջ: Բայդենը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգները ԳՀՀԾ վերադարձնելու իր պատրաստակամության մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում