Հեմիլթոնը՝ Իսպանիայի Գրան պրիի հաղթող․ նա շրջանցել է Շումախերի ցուցանիշը
Բարսելոնայում անցկացվեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանի վեցերորդ փուլի` Իսպանիայի Գրան պրիի մրցավազքը:
«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կրկին առաջինն էր։ Աշխարհի չեմպիոնն այս մրցաշրջանում իր չորրորդ հաղթանակն է տարել և իր ամբողջ կարիերայի 88-րդը։
Երկրորդը տեղում է «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Վերստապենը, իսկ Հեմիլթոնի թիմակից Վալտերի Բոտասը եզրափակեց լավագույն եռյակը:
Հեմիլթոնը կարիերայի ընթացքում 156-րդ անգամ կանգնեց հարթակին: Այս ցուցանիշով բրիտանացի արշավորդը շրջանցել է լեգենդար Շումախերի ցուցանիշը, ում ցուցանիշը լավագույնն էր Ֆ1-ում։
Կարծիքներ