Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը:
«Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ