Մեքսիկայում ջրհեղեղ է տեղի ունեցել․ կա 6 զոհ
Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Կերետարո նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն առնվազն վեց մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնել է Milenio թերթը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ տարածաշրջանի ևս մի քանի բնակիչներ անհետ կորել են: Ջրհեղեղները վնասել են ավելի քան 3,5 հազար բնակելի տուն 11 մունիցիպալիտետներում։ Ամենամեծ վնասը հասցվել է Կերետարոյի, Կոռեխիդորի, Սան Խուան դել Ռիո և Տեկիսկյապանի շրջաններին: Իշխանությունները ձեռնամուխ են եղել տարերային աղետի հետևանքների վերացմանը՝ գործի դնելով նաև ծանր տեխնիկա:
Սեպտեմբերի սկզբին ջրհեղեղները վնասել են Իդալգո նահանգի Կերետարոյին սահմանակից տասնյակ հազարավոր տներ: Առավել բարդ իրավիճակ է նկատվել Տուլա դե Ալենդե քաղաքում, որտեղ հեղեղված հիվանդանոցում մահացել են հիվանդները:
Կարծիքներ