«Ուրարտուն» նոր հարձակվող ունի

«Ուրարտուն» նոր հարձակվող ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր համալրում կա։ Վարձակալական հիմունքներով մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը թիմում հանդես կգա 24-ամյա հարձակվող Թեմուր Ջիկիան։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ջիկիան Ուլյանովսկի «Վոլգա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, խաղացել է նաև այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Դոմոդեդովոն», «Խիմկին», Մոսկվայի «Արարատը», «Կոլոմնան» և «Վելեսը»:

Նա հանդես կգա 77 համարի խաղաշապիկով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում