«Բորուսիայի» պաշտպան Բալերդին վարձակալությամբ տեղափոխվեց «Մարսե»

«Բորուսիայի» պաշտպան Բալերդին վարձակալությամբ տեղափոխվեց «Մարսե»

«Բորուսիա» Դորտմունդը պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ թիմի պաշտպան Լեոնարդո Բալերդին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մարսել»։

21-ամյա արգենտինացի պաշտպանի վարձակալությունը նախատեսված է մեկ տարով՝ մինչև 2020/21 թվականների մրցաշրջանի ավարտը։

«Բորուսիայի» կազմում Բալերդին մասնակցել է 7 հանդիպման ընթացիկ մրցաշրջանի ընթացքում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում