Իրանը Սոլեյմանիի սպանությունը չի մոռացել ու կպատասխանի անպայման. Ալի Խամենեի
Իրանը չի մոռանա ամերիկացիների կողմից իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմի Սուլեյմանիի սպանությունը և անպայման կպատասխանի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քազեմիի հետ հանդիպմանը:
«Նրանք ձեր տանը սպանել են մեր հյուրին՝ խոստովանելով իրենց հանցանքը: Իրան երբեք չի մոռանա դա, և, անկասկած, պատասխան հարված կհասցնի ամերիկացիներին»,- ասել է Խամենեին:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար, իսկ օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Կարծիքներ