Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ
Լեհաստանը պետք է շտապ ձևավորեր Եվրամիության մարտական խումբ, քանի որ այլ երկրները չէին ցանկանում դա անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը խմբի մարտական հերթապահության մեջ մտնելու հանդիսավոր արարողության ժամանակ։
«Ինչո՞ւ է Լեհաստանը ստանձնում մարտական խմբավորման ավելի արագ կազմավորման պատասխանատվությունը, քան մյուսները: Երբ տարեսկզբին դարձա նախարար, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը խնդրեց բոլոր անդամ երկրներին լրացնել բացը և դաշտը: Շատերը պատրաստ էին, մյուսները՝ ոչ, ինչը նշանակում է, որ շատ պետությունների պատրաստվածության մակարդակը համահունչ չէ սպառնալիքներին, բայց Լեհաստանն ընկալում է մարտահրավերները և պատրաստ է դրանց»,- ասել է Կոսինյակ-Կամիշը:
Նա հավելել է, որ լեհական խումբը ձևավորվել է վեց ամսում՝ երկու տարվա փոխարեն։
«Գլխավոր շտաբի պետը և ես որոշեցինք շտապ տեղակայել Եվրոպական միության մարտական խումբը, որը լիովին պատրաստ է լինել խաղաղության և անվտանգության երաշխավորներից մեկը»,- ասել է նախարարը և հստակեցրել, որ լեհական խմբավորման մարտական հերթապահությունը կտևի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Կարծիքներ