Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է:

4th Sharjah Masters-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 60 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում