Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման առնչությամբ
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։
Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։
Կարծիքներ