Գիտնականը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կձգվի մինչև 2021 թվականի գարուն

Գիտնականը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կձգվի մինչև 2021 թվականի գարուն

Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չժուն Նանշանը կանխատեսել է, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակը կավարտվի մինչև 2021 թվականի գարուն: Այս մասին հաղորդում է «Ժենմին ժիբաո» թերթը:

Նա նշել է, որ համավարակը չի կարող ավարտվել մինչև 2020 թվականի ձմեռ: Ընդ որում, ըստ նրա, վարակի լայնածավալ երկրորդ ալիք չի սպասվում:

Գիտնականը նաև ենթադրել է, որ կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը կարող է աճել ձմռանը: Նանշանը հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար երկրները պետք է ճիշտ ժամանակին կարճ ժամկետով խիստ միջոցներ ձեռնարկեն՝ ներառյալ օդային ճանապարհորդության սահմանափակումները և ուսումնական պարապմունքների չեղարկումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում