Խոտածածկ տարածքների հրդեհներն ընդգրկել են մոտ 36.2 հա տարածք
Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 9000 քմ և 5000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 8000 քմ, 600 քմ, Սասունիկ գյուղում՝ 8 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 3000 քմ, 2000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ մոտ 500 քմ, Բաղրամյան գյուղում՝ 7 հա,
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 15 հա,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 300 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Կարծիքներ