Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, որից 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանը ԿԸՀ մաուլի կենտրոնում անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանության իրականացման, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ն ոստիկանությունում ձեռնարկված մի շարք նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումներին:
Արմեն Մկրտչյանը նաև ներկայացրել է ՆԳՆ ոստիկանությունում ստացված տեղեկությունների վերաբերյալ ձեռնարկվող միջոցառումների մանրամասներ, ապա պատասխանել լրագրողների հարցերին։
Նա հայտնել է, որ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, որից 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով:
Կարծիքներ