Բրազիլիայի նախագահը ուղեղի վիրահատության է ենթարկվել

Բրազիլիայի նախագահը ուղեղի վիրահատության է ենթարկվել

Բրազիլիայի նախագահը վերականգնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ուղեղի արյունազեղման դրենաժային վիրահատությունից հետո՝ հայտնել է Սան Պաուլուի հիվանդանոցի ղեկավարությունը:

79-ամյա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ներգանգային արյունազեղումը հայտնաբերվել է երկուշաբթի, երբ Բրազիլիայի նախագահը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա է անցել: Հետազոտությունը նշանակվել է սուր գլխացավի պատճառով։

Նշվում է, որ հոկտեմբերի վերջին Լուլա դա Սիլվան ընկել էր իր տանը, նրա մոտ գրանցվել էր փոքր արյունազեղում և ծոծրակի վնասվածք: Մեկ ամիս անց իրականացված հետազոտությունը ցույց էր տվել, որ նախագահ Սիլվայի վիճակը կայուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում