Կենտրոնի ղեկավարը՝ աշխատակազմում ձերբակալությունների մասին

Կենտրոնի ղեկավարը՝ աշխատակազմում ձերբակալությունների մասին

Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Այս մասին հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

 

«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում