Հայ մասնագետները մասնակցել են ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես-միջոցառմանը

Հայ մասնագետները մասնակցել են ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես-միջոցառմանը

Նոյեմբերի 24-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Փանոսյանը մասնակցել են «ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS Հայաստան պորտալի շնորհանդես-միջոցառմանը»։

«Հորիզոն Եվրոպան» աջակցում է հետազոտողներին և նորարարներին իրենց գաղափարների զարգացման և կյանքի կոչման գործում: «Հորիզոն Եվրոպան» հաջորդում է «Հորիզոն 2020»-ին, որը ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր էր 2014 -2020 թվականների համար։
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027 թթ.-ի համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է:

«ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդես-միջոցառմանը» քննարկվել են հետևյալ հարցերը՝
◼️ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացմանն ընդառաջ մասնակցությունը բարելավելու միջոցառումները,
◼️ Հայաստանի ասոցացումը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին և նոր հնարավորությունները,
◼️ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կառուցվածքն ու մրցույթները,
◼️ EURAXESS Հայաստան նախագիծն ու ազգային պորտալը և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում