ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք աշխատանքային այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին՝ ապահովել հյուրի անվտանգությունը, հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

5․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում