Հայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում և քննարկվում պետությունների ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Սոչիի հանդիպմանը մեկ այլ թեմա ևս կլինի: Կքննարկվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։
Նա ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների և դրա իրականացման մեթոդների համապատասխանությունը։
Կարծիքներ