ՄԱԿ-ի դատարանը լսումներ է նշանակել Հայաստանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ի դատարանը լսումներ է նշանակել Հայաստանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը, կանցկացնի հանրային լսումներ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) շրջանակներում։

Այն տեղի կունենա հինգշաբթի՝ ս․թ․ հոկտեմբերի 12-ին, Հաագայի խաղաղության պալատի դատարանի նստավայրում։ Լսումները նվիրված են լինելու ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքին, որը ս․թ․ սեպտեմբերի 28-ին ներկայացվել է Հայաստանի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում