Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածարջանում և ԼՂ-ում

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածարջանում և ԼՂ-ում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ինչպես հայտում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 25-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում գտնվող շրջաններում տիրող իրավիճակը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում