Նիգերիայում նավի վրա պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Նիգերիայի Բայելսայի նահանգում գետերից մեկի վրա նավում հրդեհ է բռնկվել, այնուհետև պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակին։
Ըստ խոսնակի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նավում գտնվում էին առևտրականներ, որոնք ապրանքներ էին տանում առափնյա համայնքներին։
Reuters-ը նշում է, որ Նիգերիայում 2023 թվականի ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել նավերում տեղի ունեցած վթարների հետևանքով։ Իշխանությունները նման միջադեպերի պատճառ են համարում գերբեռնվածությունը և վատ տեխնիկական սպասարկումը։
Կարծիքներ