Բացահայտվել է կորոնավիրուսի ամենաերկարատև ազդեցությունը
Չինաստանում գիտնականներն անվանել են կորոնավիրուսային վարակի ամենաերկարատև և ամենատարածված ազդեցությունները: Փորձագետներին հաջողվել է հետազոտություն անցկացնել հաստատված կորոնավիրուսով 1733 հիվանդների շրջանում: Խոսքը համավարակի առաջին ալիքի ժամանակ՝ 2020թ.-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում, Ցզին Ին-Տան հիվանդանոցից դուրս գրվածների մասին է:
Կամավորների միջին տարիքը եղել է 57 տարեկան և 52%-ը եղել են տղամարդիկ:
Ըստ The Lancet ամսագրի, որտեղ հրապարակվել են այս հետազոտության արդյունքները, վարակի սուր փուլից վեց ամիս անց հիվանդները բողոքել են հոգնածությունից կամ մկանների թուլությունից: Այս խնդիրը եղել է հիվանդների 63%-ի մոտ, քնի հետ կապված խնդիրներից բողոքել են 26%-ը: Անհանգստություն կամ ընկճախտ է նկատվել 23%-ի մոտ:
Իսկ մարդիկ, որոնք հիվանդությունը ծանր են տարել՝ թոքերի դիֆուզիոն կարողության լուրջ խախտումներ են ունեցել: Նրանք երկարաժամկետ վերականգնման կարիք են ունեցել:
Կարծիքներ