Ճամբարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ճամբարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 7-ին Գետիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 25-ամյա մի բնակչի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նշվում է, որ երիտասարդը ներկայացվել է Սևանի քննչական բաժին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում