Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ. Ալեն Սիմոնյան

Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս: Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների և ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ:

Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը: Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջև դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի:

Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում