Վերդերը պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում

Վերդերը պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում

2020/21 մրցաշրջանում Բունդեսլիգայում հանդես գալու համար անցումային պատասխան խաղում «Վերդերը» ոչ-ոքի խաղաց «Հեյդենհայմի» հետ՝ 2-2:

Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0-0: Այսպիսով, բրեմենյան ակումբը արտագնա խաղում խփած գոլերի շնորհիվ դարձավ դիմակայության հաղթող և պահպանեց իր տեղը գերմանական բարձրագույն դիվիզիոնում:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում «Վերդերը» ավարտել է 16-րդ տեղում, իսկ «Հեյդենհայմը» ավարտել է երրորդ տեղում Երկրորդ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում