ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել «Սևանա լճի մասին» օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել «Սևանա լճի մասին» օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի վերաբերյալ մամուլում հայտնված քննարկումներին։

Պարզաբանման մեջ ասված է․

«ԶԼՄ գործընկերներ, քաղաքացիներ և բնապահպանական հանրույթի հարգելի ներկայացուցիչներ, նախագծերը ներկայացվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրանց շուրջ կարծիքների, դիրքորոշումների և առաջարկների ստացման և ամփոփման համար։

Տեղեկացնենք, որ նախագծի շուրջ ստացվել են մի շարք կարծիքներ, որոնցից շատերը քննարկումների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունվել են:

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման, թե՛ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով և Տարեկան ծրագրի միջոցառումների մասով բյուջեից ֆինանսավորման որևէ խնդիր չէր կարող ծագել, այնուհանդերձ հաշվ առնելով, որ Սևանա լիճը հանդիսանում է առանձին օրենքով կարգավորման առարկա, նպատակահրամար դիտարկվեց ընդունել քաղհասարակության դիտարկումները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով:
Մասնավորապես՝

«Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկը՝ կապված տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարների համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում արտացոլված լինելու հետ

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին սահմանելու առաջարկը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում