Սաուդյան ակումբը Մեսսիի անունով մարզաշապիկներ է թողարկել

Սաուդյան ակումբը Մեսսիի անունով մարզաշապիկներ է թողարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» թողարկել է մարզաշապիկներ, որոնց վրա գրված է Լիոնել Մեսսիի անունը։Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Ակումբային խանութում առկա մարզաշապիկների նկարները տարածվել են սոցիալական ցանցերում և մեծ արձագանք առաջացրել երկրպագուների շրջանում։

Ամենայն հավանականությամբ, ակումբն այդպիսով որոշել է պատասխանել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությանը։

«Ալ-Հիլալի» գլխավոր մրցակից ակումբը 37-ամյա աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքեց դեկտեմբերի վերջին։ Կողմերը կնքել են աշխատանքային պայմանագիր երկուսուկես տարով։ Կրիշտիանուի եկամուտը տարեկան կկազմի 200 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում