Իդլիբում ահաբեկիչների հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է սիրիացի երեք զինվոր

Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկիչների հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետության երեք զինվոր, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։
«Իդլիբ նահանգում Դեյր Սունբոլի շրջանից ահաբեկիչների կողմից Խանտութին բնակավայրի տարածքում կառավարական ուժերի դիրքերի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ՍԱՀ զինված ուժերի երեք զինծառայող, ևս մեկ սիրիացի զինվոր վիրավորվել է»,- ասել է Եգորովը։
Կարծիքներ