Վրաստանի արևելքում արքայական դամբարան է հայտնաբերվել
Վրաստանի արևելքում, Գրեմի հնագույն ամրոցի Հրեշտակապետաց տաճարում հայտնաբերվել է վրացի արքա Լևան Բագրատիոնի (Բագրատունի) դամբարանը: Գրեմի քաղաքը 16-17-րդ դարերում եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը:
«Պատմական աղբյուրների համաձայն՝ Լևան արքան պետք է թաղված լիներ Հրեշտակապետաց տաճարի համալիրում, որը կառուցվել էր իր իսկ ջանքերով Գրեմի քաղաքում, սակայն ստույգ տեղնանհայտ էր», – ասված է Ազգային թանգարանի տարածած հայտարարության մեջ:
Թագավորական դամբարանը հայտնաբերվել է հնագիտական պեղումների ժամանակ, տաճարի սրահի հարավ-արևմտյան անկյունում, Լևան թագավորի նկարի դիմաց: Մասունքներց բացի, դամբարանում հայտնաբերվել են 16-րդ դարի մի քանի իրեր: Լևան Բագրատիոնը Կախեթիի թագավոր Գեորգի II-ի որդին է, ով թագավորել է Կախեթիում 1504-1574 թվականներին:
Այլ նմուշների վերջնական նույնականացման համար փորձագիտական ուսումնասիրություններ կիրականացվեն Վրաստանի ազգային թանգարանի գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև արտասահմանի մասնագիտացված լաբորատորիաներում:
Կարծիքներ