Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերել են COVID-19-ի ավելի քան 19 հազար դեպք
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19 հազար 768 դեպք. սա նոր ռեկորդ Է: Այդ մասին լրագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մահվան դեպքերի եւ հիվանդանոցներից դուրս գրվածների քանակությունը նույնպես նորացրել են առավելագույն ցուցանիշները: Հիվանդացության օրական աճի նախորդ ռեկորդը գրանցվել Էր նոյեմբերի 1-ին՝ 18 հազար 665 դեպք:
Նոր դեպքերը հայտնաբերվել են 85 տարածաշրջաններում:
Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են (5826, մեկ օր առաջ եղել Է 5150):
Նրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (1031), Մոսկվայի մարզը (569), Նիժնի Նովգորոդի մարզը (417): COVID-19-ով վարակված ամենաքիչ հիվանդները Նենեցական ինքնավար օկրուգում (յոթ) եւ Չուկոտկայում (երկու) են: Ընդ որում՝ ախտահարվածների քառորդ մասի մոտ հիվանդությունն ընթանում Է առանց ախտանշանների: Նախօրյակին հաղորդվել Է 18 հազար 648 դեպքի մասին:
Մեկ օրում աճի տեմպը կազմել Է 1,2 տոկոս: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 1 մլն 693 հազար 454 մարդ: Անցած օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը կազմել Է 389: Սա նույնպես ռեկորդ Է. նախորդ ռեկորդը (366 մարդ) գրանցվել Է հոկտեմբերի 29-ին:
Մահացածների ընդհանուր թիվը հասել Է 29 հազար 217-ի: Հիվանդանոցներից դուրս Է գրվել 15 հազար 567 մարդ. այս ցուցանիշը ռեկորդը նորացնում Է երկրորդ օրն անընդմեջ (նախօրյակին հաղորդվել Էր 15 հազար 331 ապաքինվածների մասին):
Կարծիքներ