ԱՄՆ Սենատում մեկնարկել է Թրամփի դեմ իմփիչմենթի շրջանակներում քննարկումների երկրորդ օրը

ԱՄՆ Սենատում մեկնարկել է Թրամփի դեմ իմփիչմենթի շրջանակներում քննարկումների երկրորդ օրը

ԱՄՆ Սենատում մեկնարկել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթացի երկրորդ օրվա քննարկումները:

Ինչպես հայտնում է CNN-ը, այսօր առաջինը ելույթ ոնենալու հնարավորություն կընձեռվի Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք նախաձեռնել են գործընթացը: Իրենց փաստարկները ներկայացնելու համար կոնգրեսականները 8 ժամ կունենան:

Նախատեսվում է, որ նրանց ցույց կտան Կապիտոլիումի անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնք նախկինում չեն հրապարակվել: Կոնգրեսակնների ելույթներից հետո Թրամփի պաշտպանների թիմը ևս հնարավորություն կունենա ներկայացնելու իրենց տեսակետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար պատճառ են հանդիսացել հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ տասնյակ խռովարարներ ներխուժել էին Կապիտոլիում: Թրամփն իր հայտարարությամբ խրախուսել էր ապստամբներին:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում