Հայտնի է Բեռլինում տեղի ունեցած կրակոցների պատճառը
Դեռեւս անհայտ թվով անձանց միջեւ ծագած վեճը հրաձգության էր հանգեցրել Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում, հետաքննություն է ընթանքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին փոխհրաձգության մասին, որը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Բեռլինում` Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) շտաբի հարեւանությամբ: Ինչպես նշում է Bild տաբլոիդը, միջադեպի արդյունքում տուժել է չորս մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ին ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը կապ չունի ՍԴԿ-ի կենտրոնական գրասենյակի հետ:
«Նախնական տվյալների համաձայն` անհայտ անձանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Արդյունքում չորս մարդ` տղամարդիկ, հրազենային վնասվածքներ էին ստացել եւ հոսպիտալացվել: Քննություն է ընթանում, գործը տեղափոխվել է սպանությունների քննության վարչություն»,- ասել է գերատեսչության աշխատակիցներից մեկը:
Նա հավելել է, որ այս գործով պաշտոնապես ձերբակալվածներ չկան, ոստիկանությունը պարզում է` արդյոք հրաձիգը մենակ էր, թե մի քանի մարդ էր կրակում: Հաղորդագրությունը ստացվել եւ ուղարկվել է մշակման:
Կարծիքներ