Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին: «Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Մինչ այդ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում