Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկության արդյունքում:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 61–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հունանյանի թեկնածությանը:

Հռիփիմե Հունանյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում