Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի տարածքում հունիսի 21-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունիսի 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ: Հունիսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ