Էկվադորը գործարկում է երկրի առաջին մետրոյի գիծը

Էկվադորը գործարկում է երկրի առաջին մետրոյի գիծը

Էկվադորի մետրոյի առաջին գիծը գործարկվել է երկուշաբթի օրը երկրի մայրաքաղաք Կիտոյում:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է երկրի ստորգետնյա հասարակական տրանսպորտի համակարգի ղեկավարությունը։

Նախնական հաշվարկներով՝ մետրոն Կիտոյի բնակիչներին թույլ կտա կրճատել հյուսիսից հարավային շրջաններ ճանապարհորդության ժամանակը 1,5 ժամից մինչև 30 րոպե։ Հարավամերիկյան Հանրապետության մայրաքաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում