Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի հյուսիսում հինգշաբթի օրը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Ամահայ գյուղից 65 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 47 հազար մարդ։
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ