Նոյեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ-ում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։
Կարծիքներ