Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը

Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» կայացած «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի 64 կգ քաշային կարգում 16-ամյա վանաձորցի Մհեր Օհանյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։

Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է մարզիկին և նրա մարզիչ Գագիկ Ղազարյանին։

Առաջին տեղը գրավելու և Լոռու մարզի մարզական պատիվը բարձր պահելու համար մարզի ղեկավարը պատվոգրով է պարգևատրել մարզիկին, իսկ հաղթող սան պատրաստելու համար շնորհակալագիր հանձնել մարզչին։

Մհեր Օհանյանը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի սաներից է:

Մարզպետը շնորհավորել է երիտասարդ մարզիկին և ընդգծել, որ այս հաղթանակը լուրջ ձեռքբերում է մարզի համար, հարկավոր է շարժվել առաջ և առավել մեծ բարձունքների հասնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում