Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. նա պատգամավորներին այլ քաղաք է կանչել հանդիպման
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։
Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։ Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։
Կարծիքներ