Երևանում 41 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինին տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 41 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինին տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 33-ամյա Արամ Ա.-ն իր վարած «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսով Մ. Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա Լյուդմիլա Ս.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:

Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 41 երթուղին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում