Թալիբներն ասում են, որ Աֆղանստանը չի օգտագործվի այլ երկրներին սպառնալու համար
Արմատական «Թալիբան» շարժման պատվիրակության ներկայացուցիչները Դոհայում ամերիկացի դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ ասել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների համար սպառնալիքներ ստեղծելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ երեքշաբթի օրը երկօրյա բանակցությունների արդյունքներով հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
Թալիբները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ թույլ չտալու որևէ մեկին օգտագործել Աֆղանստանի տարածքը որևէ երկրի սպառնալու համար», - ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների շարունակական ներկայության կապակցությամբ:
Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ապահովելու, որ ԱՄՆ պատժամիջոցները չսահմանափակեն աֆղան խաղաղ բնակիչների՝ ԱՄՆ կառավարությունից և միջազգային հանրության կողմից մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունը:
Կարծիքներ