Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հուրիեթ» թերթը։
Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի նոր գումարման նախօրեին:
«Չկա որևէ խնդիր, որը չլուծվի մեր միջև, կարծում եմ, որ մենք կկարողանանք շարունակել մեր բնականոն գործունեությունը որպես երկու հարևան երկրներ», - ասել է Գյուլերը։
Թուրքական կողմը չի բացառել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև երրորդ երկրում բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին հանդիպման ժամկետի և վայրի մասին հստակություն չկա։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում կազմակերպել Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև, սակայն, ըստ նրա, դա լուրջ նախապատրաստություն է պահանջում։
Կարծիքներ