Ուկրաինա եւ Հայաստան ռազմական ներխուժման հարցը. Բայդեն-Պուտին

Ուկրաինա եւ Հայաստան ռազմական ներխուժման հարցը. Բայդեն-Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները երեքշաբթի օրը բանակցություններ կվարեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Պուտինն առաջարկել է բանակցություննեըր սկսել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իրավական երաշխիքների շուրջ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կարմիր գիծ» է Ռուսաստանի համար։ Սպիտակ տունը հայտարարել է, որ չի ընդունում Ռուսաստանի «կարմիր գիծը», քանի որ Ուկրաինան ինքնիշխան երկիր է՝ սեփական ընտրության իրավունքով։ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել ԱՄՆ-ի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ակտիվության վերաբերյալ, քանի որ ապացույցներ կան Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման նախապատրաստման մասին։

Այսպիսով, Բայդենն ու Պուտինը կքննարկեն մի հարց, որն ուղիղ վերաբերում է նաեւ Հայաստանին։

Ռուսաստանի համար ավելի ու ավելի դժվար է բացատրել, թե ինչ հիմքով է փորձում վերահսկողության տակ պահել հետխորհրդային տարածքը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասում է, որ «ռուսական ազդեցության գոտի» չկա, կան ազատ ինքնիշխան պետություններ։ Բայդենի հետ զրույցում Պուտինը կամ պետք է ընդունի, որ Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը ինքնիշխան երկրներ են, կամ պետք է ասի, որ Ռուսաստանն իրեն իրավասու է համարում տնօրինել դրանք որպես գաղութներ։

Երկրորդ հարցը ուժի կիրառումն է, և դա նույնպես ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին։ ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը Լավրովի պլանի և «Ղարաբաղի հանձնման» մասին, ընդունել է, որ թույլ է տրվել «կարգավորում» ռազմական ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը չի պատասխանել իրանցի գործընկերոջ այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ընդունելի է համարում սահմանների ուժային փոփոխությունը տարածաշրջանում։

Ռուսաստանը զորք մտցրեց Արցախ, ինչն անհնար էր առանց Հայաստանի դեմ պատերազմի՝ հայերի երաշխավորված պարտությամբ, թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին մուտք գործել տարածաշրջան, պնդում է «եռակողմ ձևաչափը»՝ հիշեցնելով «պատմական. կապերը» Հայաստանի և Բաքվի հետ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան կարծում է, որ Բաքուն իրավունք ուներ ուժ կիրառել, քանի որ Հայաստանը համաձայն չէր առաջարկվող ծրագրին։ Այսպիսով, Մոսկվան չի բացառում «ուժով միջանցքները բացելու իրավունքը» և Հայաստանի մասնատումը։

ՌԴ ներքին ու արտաքին խնդիրները Պուտինին կարող են մղել Ուկրաինայի դեմ պատերազմի։ Սպիտակ տունը կոշտ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան իրականացնի Ուկրաինա ռազմական ներխուժման ծրագիրը։ Դրանք ներառում են նոր պատժամիջոցներ Պուտինի անմիջական շրջապատի դեմ, Ռուսաստանի անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչպես նաև նավթի էմբարգո և ռուսական ռուբլու փոխարկման սահմանափակումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում