Պարսկական համարանիշներով բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյուները

Պարսկական համարանիշներով բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյուները

Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի վրայով անցնող գազատարին, վնասելով այն։ Կոտրվել են գազատար խողովակի 2 երկաթե հենասյուները, խողովակն էլ հայտնվել է կցորդիչի արանքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում