Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, հնչել են կրակոցներ. shamshyan.com

Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, հնչել են կրակոցներ. shamshyan.com

Նոյեմբերի 12-ին, ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։ 

Ավելի ուշ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններոմ նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում